Հայաստանի Հանրապետության
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

Նորություններ

2017-06-09



ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2017 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   07.06.2017թ. ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի 2017թ. առաջին կիսամյակի կատարողականի վերաբերյալ խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին ծրագրեր իրականացնող գրասենյակների/հիմնարկների ղեկավարները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև` միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարները:

 Խորհրդակցության նպատակն էր վարկային ծրագրերի իրականացման արդյունավետության գնահատումը, ինչպես նաև առկա խնդիրների ներկայացումը: