Հայաստանի Հանրապետության
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

Նորություններ

2017-06-08



ՄԱԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է <<ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆԴԵՔՍ 2016>> ԶԵԿՈՒՅՑԸ

    ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակում՝ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի մասնակցությամբ ներկայացվել է «Մարդկային զարգացում բոլորի համար 2016» զեկույցը ։

   ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը իր ելույթում  նշել է, որ այս տարի «Մարդկային զարգացման ինդեքս 2016» զեկույցում  Հայաստանը բարելավել է իր դիրքերը  և  զբաղեցնում է 84-րդ տեղը 188 երկրների շարքում:   ՀՀ փոխվարչապետը նշել է նաև, որ համաձայն  զեկույցի բազմաթիվ  երկրներում  մարդկանց մեծամասնությունը կայուն զարգացում է արձանագրում և կարելի է ենթադրել, որ տեխնոլոգիաների, կրթության և եկամուտների ոլորտում առաջընթացը մարդկանց խոստանում է ավելի երկար, առողջ և ապահով կյանք: