Հայաստան-ԵԱՏՄ

Եվրասիական Տնտեսական Միությունը (ԵՏՄ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է և հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրով:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը:

ԵՏՄ մասին Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի մեկից:

ԵՏՄ կառավարման մարմիններն են՝ ԵՏՄ Բարձրագույն խորհուրդը, ԵՏՄ միջպետական խորհուրդը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ԵՏՄ Դատարանը: 

ԵՏՄ Բարձրագույն խորհուրդ
Եվրասիական Տնտեսական Միության Բարձրագույն խորհուրդը Միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ մտնում են Միության անդամ պետությունների Նախագահները:

ԵՏՄ Միջպետական խորհուրդ
Եվրասիական տնտեսական միության Միջպետական խորհրդի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միության մշտական գործող կարգավորող մարմինն է, որը ձևավորում է Հանձնաժողովի Խորհուրդն ու Հանձնաժողովի Կոլեգիան: Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝ ԵՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումը, ինչպես նաև Միության շրջանակներում տնտեսական ինտեգրացիայի բնագավառում առաջարկների մշակումը:

ԵՏՄ Դատարան
Միության դատարանը՝ Միության մշտական գործող դատական մարմինն է, որը Միության շրջանակներում ապահովում է ԵՏՄ–ի մասին Պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կատարումը Միության անդամ պետությունների և մարմինների կողմից:
ԵՏՄ պաշտոնական կայքէջն է՝ eaunion.org