Արտաքին տնտեսական քաղաքականություն

Տնտեսական ինտեգրումն իր մեջ ենթադրում է տարբեր երկների կողմից իրենց տնտեսական քաղաքականությունների համակարգում, որը կարող է առաջացնել օգուտներ, որոնք այլ կերպ հնարավոր չէր ունենալ: Տնտեսական ինտեգրումն իր մեջ ներառում է ցանկացած տիպի համաձայնություն, որի ժամանակ երկրները համաձայնվում են համակարգել իրենց առևտուրը, հարկային և/կամ դրամավարկային քաղաքականությունը: Այս գործոնների ինտեգրման խորացվածության աստիճանով է պայմանավորված տնտեսական ինտեգրման մակարդակները:
Տնտեսական ինտեգրման ձևերից են.

Ազատ առևտրի համաձայնագիր:

Սա տնտեսական ինտեգրման ամենաթույլ ձևն է, որի ժամանակ պայմանավորվող երկրները նվազեցնում կամ վերացնում են մաքսատուրքերը և այլ գանձումները որոշակի ապրանքատեսակների նկատմամբ միմյանց տարածք ներկրման կամ արտահանման ժամանակ:

Ազատ առևտրի գոտի
Սա պետությունների միջև սահմանափակ տնտեսական ինտեգրման մակարդակ է, որի ժամանակ անդամ երկրների միջև վերանում են բոլոր տեսակի առևտրային խոչընդոտները: Սակայն ոչ անդամ երկրների հետ առևտրային հարաբերություններ իրականացնելիս յուրաքանչյուր երկիր ազատ է առևտրային կարգավորումների (մաքսատուրքերի և այլ գանձումների) ընտրության և պահպանման հարցում:

Մաքսային միությունը
Ինչպես ազատ առևտրի գոտու պարագայում այստեղ ևս կիրառվում է ապրանքների և ծառայությունների ազատ առևտրային ռեժիմ, սակայն ի տարբերություն նախորդի՝ անդամ պետությունները սահմանում են ընդհանուր (միասնական) առևտրային քաղաքականություն երրորդ երկների նկատմամբ, ինչպիսին, օրինակ, ընդհանուր արտաքին սակագնային քաղաքականությունն է, որի ժամանակ երրորդ (միության անդամ չհանդիսացող) երկրներից ներկրում իրականացնելու ժամանակ կիրառվում են միևնույն մաքսատուրքերը բոլոր անդամ երկրների համար:

Ընդհանուր շուկան
Այստեղ կիրառվում են միևնույն բաղադրիչներն ինչ Մաքսային միության տեսակի ժամանակ, սակայն, ի տարբերություն վերջինիս, այստեղ արտադրական գործոնները (կապիտալ, աշխատուժ, տեխնոլոգիա) կարող են ազատ տեղաշարժվել անդամ պետությունների միջև:

Տնտեսական միությունը
Սա տնտեսական ինտեգրման ամենալայն մակարդակն է, երբ, ի հավելումն նախորդ բոլոր մակարդակներում նշված գործոնների, պահանջվում է նաև տնտեսական քաղաքականության ինտեգրում՝ թե՜ հարկաբյուջետային և թե՜ դրամավարկային ուղղություններով:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՈՒՆ