Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել Չինաստան-ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) «Մետաքսի ճանապարհ» բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են «Մետաքսի ճանապարհ» նախագծի համար անհրաժեշտ քաղաքականության աշխատանքները, կենտրոնանալով այն ոլորտների վրա, որտեղ ԱՄՀ-ն համագործակցում է  քաղաքականության խորհրդատվություն եւ կարողությունների զարգացման աջակցություն տրամադրող միջազգային այլ ֆինանսական կազմակերպությունների հետ: Համաժողովը հնարավորություն է ընձեռում Չինաստանի եւ գործընկեր երկրների բարձր մակարդակի քաղաքականության մշակողներին` քննարկելու «Մետաքսի ճանապարհ» նախագծի իրականացման քաղաքականության շրջանակների վերաբերյալ իրենց տեսլականը:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը: