2018Թ. ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

2018 թ. մարտի 2-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ անդամ պետությունների միջև մտավոր սեփականության շուկայի զարգացման և կարգավորման համաձայնագրի, էներգետիկայի ինովացիոն զարգացման հայեցակարգի նախագծի վերաբերյալ: