2018 թվականի փետրվարի 16-ին Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ խորհրդի հերթական նիստը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. Փետրվարի 16-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:
Խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում քննարկվել է 2018 թվականին կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային ամենամյա ֆորումի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի, ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հարցեր: