2018Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵԱՏՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. հունվարի 26-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:
ԵԱՏՄ Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի, ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հարցեր:
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև «Հայաստան: Երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքներ» զեկույցը: