2017Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵԱՏՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:

ԵԱՏՄ Նիստի ընթացքում քննարկվել են  ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության  խորացմանն ուղղված մի շարք հարցեր մասնավորապես՝  Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի ընթացքի, ինչպես նաև արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի ֆինանսավորման և իրականացման վերաբերյալ հարցեր:

Խորհրդի կողմից հավանության է արժանացել «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր նավթային եւ նավթային ապրանքային շուկաների ձեւավորման մասին» որոշման նախագծը: