2017Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵԱՏՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:

ԵԱՏՄ Նիստի ընթացքում քննարկվել են  ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության  խորացմանն ուղղված մի շարք հարցեր մասնավորապես՝  ստորագրվել է համաձայնագիր, որը միտված է բարելավել ԵԱՏՄ անդամ-պետություններում հեղինակային իրավունքների պաշտպանության ոլորտը, ինչպես նաև ընդունվել է առավել վտանգավոր, հիվանդ և վարակակիր կենդանիների զննման, տեղայնացման, ոչնչացման վերաբերյալ ԵԱՏՄ անդամ-պետությունների  փոխգործակցության կարգը: