ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը աշխատանքային հանդիպում է ունեցել  Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Ասկար Մամինի գլխավորած պատվիրակությանը հետ:

ՀՀ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր.  մասնավորապես՝  էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլն: