ՄԱԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է <<ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆԴԵՔՍ 2016>> ԶԵԿՈՒՅՑԸ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակում՝ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի մասնակցությամբ ներկայացվել է «Մարդկային զարգացում բոլորի համար 2016» զեկույցը ։
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը իր ելույթում նշել է, որ այս տարի «Մարդկային զարգացման ինդեքս 2016» զեկույցում Հայաստանը բարելավել է իր դիրքերը և զբաղեցնում է 84-րդ տեղը 188 երկրների շարքում: ՀՀ փոխվարչապետը նշել է նաև, որ համաձայն զեկույցի բազմաթիվ երկրներում մարդկանց մեծամասնությունը կայուն զարգացում է արձանագրում և կարելի է ենթադրել, որ տեխնոլոգիաների, կրթության և եկամուտների ոլորտում առաջընթացը մարդկանց խոստանում է ավելի երկար, առողջ և ապահով կյանք: