ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ և ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ և ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՄԱՀՄՈՒԴ ՎԱԵԶԻ ՀԵՏ

Այսօր Պետերբուրգյան Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետություն-Իրան երկկողմ տնտեսական հարաբերությունների ռեգիոնալ համագործակցության շրջանակներում Հայաստան-Իրան փոխգործողությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միություն-Իրան առևտրի ազատականացման բանակցությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն արձանագրել են թե՛ առկա փոխհարաբերությունների բարձր մակարդակը, թե՛ հետագա համագործակցության առավել խորացման հեռանկարը:

Համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել նաև Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ առկա ծրագրերը և առաջնահերթությունները, տարածաշրջանային ծրագրերում համագործակցության շարունակությունը և մի շարք այլ հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները: