ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 50-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՆԻՍՏԸ

2017 թ. մայիսի 4-ից—8-ը Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում կայացել է Ասիական Զարգացման Բանկի կառավարիչների խորհրդի 50-րդ տարեկան նիստը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներին առնչվող տնտեսական և ֆինանսական հարցեր, ինչպես նաև կայացել են մի շարք երկկողմ հանդիպումներ: