ՔՆՆԱՐԿՈՒՄ ԴՈՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

2017 թվականի ապրիլի 22-ին ՀՀ փոխվարչապետ, միջազային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի մոտ կայացել է քննարկում` դոնոր կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, ՕՊԵԿ զարգացման միջազգային հիմնադրամ, Ասիական զարգացման բանկ, Եվրասիական զարգացման բանկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, Գերմանիայի զարգացման վարկերի բանկ) ներկայացուցիչների հետ՝ վարկային ծրագրերի առաջնահերթությունների սահմանման վերաբերյալ:

Քննարկման ընթացում ներկայացվել են վարկային ծրագրերի ընտրության առաջնահերթությունների սահմանման չափանիշները, այն վարկային ծրագրերը, որոնք սահմանված չափանիշների հիման վրա ճանաչվել են առաջնահերթ իրականացման ենթակա և շարունակվելու են իրականացվել: