2017Թ. ՄԱՐՏԻ 3-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵԱՏՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ Է ԿԱՅԱՑԵԼ

2017 թ. մարտի 3-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: