Հայաստանի Հանրապետության
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա–Աթայում ստորագրվեց Համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն, որի համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազաղստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՈՒզբեկստանի, Ուկրաինայի հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կազմում են Անկախ պետությունների համագործակցությունը:
2009 թվականի օգոստոսի 18-ին Վրաստանը, որը 1993 թվականին ստորագրել էր վերոհիշյալ արձանագրությունը, պաշտոնապես դադարեցրեց իր անդամությունը ԱՊՀ-ին:  

1993 թվականի հունվարի 22-ին ԱՊՀ անդամ պետությունները, բացառությամբ Ուկրաինայի, ընդունեցին ԱՊՀ կանոնադրությունը: Համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով.

  • Պետությունների ղեկավարների խորհուրդ
  • Կառավարությունների ղեկավարների խորհուրդ
  • Արտաքին գործերի նախարարների խորհուրդ
  • Տնտեսական խորհուրդ
  • Պաշտպանության նախարարների խորհուրդ
  • Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդ
  • Միջխորհրդարանական վեհաժողով
  • Տնտեսաական դատարան
 

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը որպես ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ իր մասնակցությունն է ունենում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերին, որտեղ քննարկվում են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող բազմաթիվ հարցեր: